Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը. Ստանիսլավ Զաս

Փետրվար 02,2021 18:02

Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը, նրանց գործունեությունը ՀԱՊԿ երկրների մերձակայքում սպառնում է ՀԱՊԿ հավաքական անվտանգությանը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք տեղեկություն ենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սիրիացի վարձկանների ներկայության և գործողությունների վերաբերյալ»,- ասել է Զասը:

Նա հավելել է, որ սիրիացի վարձկանները և զինյալները պետք է լքեն այդ տարածքը, դադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ «զինյալների, անօրինական զինված խմբավորումների ջոկատների ստեղծումը ՀԱՊԿ անդամ-երկրների սահմանների մոտ որոշակի սպառնալիք է մեր հավաքական անվտանգությանը»,- ասել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728