Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարությունը, թե կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը, իրականությանը չի համապատասխանում. Սյունիքի մարզպետարան

Փետրվար 08,2021 22:30 Share

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում  ՀՀ կառավարության ծրագրով` պետբյուջեի միջոցներով սկսվել է նոր թաղամասի կառուցումը՝ 12 բնակելի տներով։

Փետրվարի 5-ին սկսված հողային աշխատանքների մեկնարկին ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի այլ աշխատակիցներ, Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուներ։

Հայտնում ենք, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը,  իրականությանը չի համապատասխանում։

Եթե Շուռնուխում ու Սյունիքի մարզի այլ բնակավայրերում կան բարեգործական ծրագրեր ու բարերարների ներդրումներ, ապա շնորհակալ ենք ու ողջունում ենք նման նախաձեռնությունները։

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել