Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսամ՝ համաձայնությունը ձեռք կբերվի»․ Փաշինյանը պատգամավորների հարցերից միայն մեկին պատասխանեց

Մարտ 03,2021 19:35

«Ինչպե՞ս է ի վերջո հանգուցալուծվելու ներքաղաքական ճգնաժամը։ Ե՞րբ եք պատկերացնում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ սկսե՞լ եք, սահմանադրական փոփոխությունները ե՞րբ եք պատկերացնում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այո, առաջարկել եմ, շնորհակալ եմ նաեւ ձեր կուսակցությանը, որովհետեւ դեռ այն ժամանակ ընդունել եք առաջարկս։ Եթե խորհրդարանական ընդդիմության գործընկերներն ընդունեն առաջարկը, կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ համաձայնեցված ժամկետներում։ Հարց է հնչում, թե ինչո՞ւ ընտրություններն անել համաձայնությամբ։ Որովհետեւ չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկս»-ի տրամաբանությամբ։ Ընտրությունները գործիք են՝ ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար։ Արդեն հրավեր եմ հղել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին։ Պլանավորում եմ առաջիկա օրերին հանդիպել։ Հուսամ՝ համաձայնությունը ձեռք կբերվի»։

Հիշեցնենք, որ մարտի մեկին հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաեւ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Հիշեցնենք նաեւ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը չարձագանքեց պատգամավորների հարցերին։ Սա նրա միակ ելույթն էր։ Նրա փոխարեն հարցերին պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031