Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյան, վերջը ի՞նչ հանգուցալուծում է լինելու»․ 4-րդ անգամ Փաշինյանի փոխարեն հարցին պատասխանեց Ավինյանը

Մարտ 03,2021 18:30

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շեշտելով, որ երկրում ներքաղաքական վիճակը քաոսային է, այսպես շարունակել հնարավոր չէ, վերջը ի՞նչ հանգուցալուծում է լինելու։

Արդեն 4-րդ անգամ Նիկոլ Փաշինյանի փոխարեն հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ասաց․ «Ներքաղաքական ճգնաժամ, այո, կա, եւ մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք լինել ճկուն, կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը եւ կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցը»։

Ավինյանի խոսքով՝ հազար ու մի խնդիր կա լուծելու եւ կրկին պատրաստ են խորհրդարանական ընդդիմության հետ քննարկել, պայմանավորվել՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման հետ կապված։

Ուրիխանյանը նկատեց՝ եթե ընդդիմությունը համաձայն չէ, այսպես պետք է շարունակվի՞։ Ավինյանը պատասխանեց․ «Մենք ենք շահագրգռված, որ ճգնաժամը հանգուցալուծվի։ Պատրաստ ենք ամեն տիպի քննարկման, օրակարգը բաց է։ Ընդդիմության առաջարկները նոր ճգնաժամի ականներ են պարունակում։ Մենք նախաձեռնելու ենք քննարկումներ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031