Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքով սահմանված կարգով ընթացք կտան»․ ՀՔԾ պետը՝ Գորիսի փոխքաղաքապետի ահազանգի մասին

Ապրիլ 24,2021 14:35

«Այդ առիթով մենք ստացել ենք համապատասխան հաղորդում, իրավական պատշաճ ընթացակարգերով այն կստուգվի։ Օրենքով սահմանված կարգով ընթացք կտան»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հայտարարությանն այն մասին, որ Սյունիքում բողոքի ցույցերից հետո իրեն բերման ենթարկելու ընթացքում իրավապահները ոտքը դրել են իր գլխին եւ ստորացուցիչ վերաբերմունքի արժանացրել՝ ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Լրագրողները հետաքրքրեցին՝ տեղյա՞կ է, թե ինչ խնդիր ունի այսօր սյունեցին՝ ապրելով թուրքի հարեւանությամբ։ «Այսօր այդ օրը չի»,-նախ նշեց Սասուն Խաչատրյանը ու հորդորեց քաղաքական հարցեր չտալ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930