Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունը դավաճանել է Ադրբեջանում պահվող գերիներին». Արա Սաղաթելյան. Aysor.am

Մայիս 05,2021 22:02

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը դեռ վստահ չէ, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Նա կարծում է, որ ցանկացած վերադասավորում ընդդիմադիր դաշտում ի օգուտ է ընդդիմադիր դաշտի։

«Վստահ եմ, որ այդ դաշտի բոլոր մասնակիցները համակարգում են իրենց գործունեությունը ու կգտնեն լավագույն լուծումը։ Այո, կարող էր լինել մի բևեռ, որ բոլորը լինեին մի  թիմում, բայց ես կարծում մեմ, որ բոլորն էլի մի թիմում են. մենք ունենք պարզ բան՝ Նիկոլ ու նիկոլիզմ ու դրա դեմ կանգնած ազգային շահ ու Հայաստանի ապագա», – Aysor.am-ին տված հարցազրույցում ասաց Սաղաթելյանը։

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի մնալու պարագայում ապագա չկա։

«Ադրբեջանը շարունակում է սպառնալիները, մեր գերիներին չեն վերադարձնում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, Աստված չտա, ինչ-ինչ հանգամանքների բերումով, ինչին ես չեմ հավատում, պահպանեն  իշխանությունը, մենք կարող ենք համարել, որ Հայաստանն ու հայությունը շարունակելու են այն ընթացքը, որ կա, իսկ դա դեպի հատակ ընթացքն է», – նշում է Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ շարունակական պարտությունը կանգնեցնելու համար պետք է անձանց ու թիմի փոփոխություն, իսկ քանի դեռ կան պարտության, ստի, կոռուպցիայի կրող անձինք, որևէ մեկը Հայաստանին լուրջ չի վերաբերվելու։

Արա Սաղաթելյանը կարծում է՝ այս իշխանությունը դավաճանել է Ադրբեջանում պահվող գերիներին։

«Իրենք դավաճանել են մեր գերիներին՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չկատարելով, և չփրկելով։ Եթե կար հնարավորություն գերիներին բերելու ու դա պահում են նախընտրական շոու սարքելու համար, դա վերջին տականքությունն է ու հասարակությունը պետք է գնահատական տա, այսինքն՝ Նիկոլը, եթե հանկարծ գերիներին բերեց ընտրություններից առաջ, դա ևս մեկ անգամ նշանակում է, որ ինքը տականք է, իսկ մարդիկ պետք է հասկանան՝ եթե նա կարողանում էր բերել 40 օրից, ուրեմն նա կարող էր բերել այսօր, եթե չի բերում, ուրեմն նա ստորաբար օգտագործում է անձնական շահի ու նպատակի համար», – նշեց նա։

Արա Սաղաթելյանն ընդգծեց՝ Հայաստանը պետք է անընդհատ աշխատի Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է։

«Ռուսական կողմի հետ մենք չենք աշխատում, ինչո՞ւ չենք աշխատում, որովհետև այն մարդիկ, ովքեր նստած են կառավարությունում, Ազգային ժողովում, Անվտանգության խորհրդում, ընդունելի չեն ռուսական կողմի համար որպես մարդ, որպես մասնագետ։ Երկրի փրկությունն այս թիմին ավլել-թափելու մեջ է, եթե սրանք կան, ուրեմն չի լինելու ապագա», – նշում է Սաղաթելյանը։

Արա Սաղաթելյանը անդրադարձավ նաև իշխանության կողմից իրեն հետապնդելու վերաբերյալ հարցին:

«Ես թիրախավորվել եմ, որովհետև, միգուցե, Նիկոլն ունի ինչ-որ պարտավորություններ երրորդ անձանց հանդեպ ինձ թիրախավորելու, ես թիրախավորվել եմ, որովհետև Նիկոլն իր կարճ խելքով փորձել է ինչ-որ մեսիջ տալ իմ ընկերներին ու իմ թիմին, որը չի հաջողվել», – նշեց Սաղաթելյանը։

Նա պնդեց՝ իր վերաբերյալ քրեական գործը իրավական հիմք չունի, զուտ քաղաքական հետապնդում է։

Սաղաթելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի անձնական ճնշումների հետևանքով է, որ դատախազությունը որոշել է բողոքարկել կալանքը վերացնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։

«Արդեն 3-րդ ամիսն է՝ իմ երեխայի հեռախոսը, իմ կնոջ համակարգիչը, իմ անձնական տեխկնիկան, իմ աշխատակիցների տեխնիկան գտնվում են ԱԱԾ-ում ու այդտեղ պահելու նպատակը անձնական վատություն անելն է», – նշեց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31