Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի ամբողջ պետական իրավական համակարգը աշխատում է մեկ անձի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ». Բագրատ Եսայան

Հունիս 02,2021 19:01

Խոսելով այսօր Երեւանի կենտրոնում հրազենով կատարված սպանության մասին՝ դաշնակցության ներկայացուցիչ Բագրատ Եսայանն ասաց. «Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի փաստացի գոյություն չունեցող իշխանությունում իրավապահ կառույցները, երկրի ամբողջ պետական իրավական համակարգը աշխատում են մեկ անձի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Պատահական չէ, որ ընդդիմության փողոցային ակցիաների ժամանակ, մասնավորապես՝ դաշնակցության, պահպանության ոստիկանական շերտ, պատ ապահովելու համար բերում էին տարբեր բաժիններից հասարակական կարգի պահպանման հետ կապ չունեցող ոստիկանության սպաներ:

Մենք հիմա խոսում ենք աղմկահարույց սպանության մասին: Բայց տեսնո՞ւմ եք, որ փողոցներում ընդհանրապես պարեկային ծառայություն չի իրականացվում, տեսնո՞ւմ եք երթեւեկության վիճակը, թե ինչպես են մեքենաները մի լուսացույցից մյուսը մինչեւ 100 կմ/ժամ արագություն զարգացնում միացրած խլացուցիչներով: Այսինքն, երկրում իրական անտերություն է, անիշխանություն է:

Սակայն արդեն հիմա, երբ շփվում ես մարդկանց հետ, տեսնում ես, որ կոդ բառերով հիպնոսացվածության մթնոլորտը թոթափվում է: Ասում էին չէ՞, իբր 30 տարի առաջ հողերը հանձնել կամ վաճառել էին թուրքերին: Այսինքն, Ալիեւը 30 տարի հողերը չէր վերցնում, սպասում էր խեղճ Նիկոլի՞ն: Խեղճ Նիկոլի իմիջ էր ստեղծվում: Բայց Նիկոլը խեղճ չէ:  Նա պատրաստ է, ժողովրդական լեզվով ասած, փուռը տալ անգամ իր ամենամոտիկ գործակիցներին: Ընտրությունների ավարտին նա երկու տարբերակ ունի. կամ պետք է փախչի, կամ պետք է հեռանալու երաշխավորված երաշխիք ստանա»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930