Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Գեղարքունիքի մարզը մեծ եւ անասելի ուժ է տալիս»

Հունիս 12,2021 22:35

Քարոզարշավի շրջանակներում Ներքին Գետաշենում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ասաց. «Գեղարքունիքի մարզը մեզ այսօր անասելի մեծ ուժ եւ էներգիա է տալիս: Եվ ես ուզում եմ ասել, որ այսօրվա քարոզարշավի առանցքային նպատակը նույնիսկ ինչ-որ բան ասելու եւ լսելու մեջ չէ: Այս քարոզարշավի ամենաառանցքային նպատակը ինձ համար հետեւյալն է. որ ես տեսնեմ ձեր աչքերը, ձեր հայացքը, դուք տեսնեք իմ աչքերը, իմ հայացքը: Եվ ես ձեր աչքերի, ձեր հայացքի մեջ տեսնում եմ մի անհաղթահարելի ուժ, մի հզոր էներգիա, մի մեծ հավատ ապագայի նկատմամբ: Եվ դուք, հույս ունեմ, մեր աչքերի մեջ տեսնում եք մեր սերը, նվիրվածությունը եւ ափսոսանքը այն ամենի համար, ինչ մենք պիտի անեինք, բայց չկարողացանք անել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով»:

Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ նոր հեղափոխական ալիք է ծավալվում, վերահաստատեց ոչ բռնի, բայց պողպատյա հեղափոխության մեկնարկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930