Քիչ առաջ Երեւանում ձերբակալվել է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Այս մասին տեղեկացրեց նրա տեղակալ Իրինա Յոլյանը։ «Չգիտեմ, ինչի համար, որ հոդվածով։ Նա Երեւանում էր ու բերման էր ենթարկել Երեւանից»,–ասաց տիկին Յոլյանը։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի գործը Սյունիքի մարզի առաջին իրավասության դատարանում է, իսկ օրեր առաջ նոր գործ էր բացվել յուրացումների պահով։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































