Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բաղդասարյան. «Ամեն պար պարել էինք, մնացել էր, որ Երեւանը դառնա Սիցիլիա»

Հուլիս 21,2021 20:55

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր «Հենարան» ակումբում անդրադարձավ որպես իրավունքի զարգացում` հատկապես ընտրություններից հետո իրավապահների կողմից առերեւույթ տարբեր հանցագործությունները կանխարգելելու համար անձանց ձերբակալելուն, այնուհետեւ բաց ձեւաչափով հասարակությանը ներկայացնելուն: Նա հիշեց տարիներ առաջվա այդպիսի մի գործողություն, որը օրերս ճանաչվել է ոչ իրավաչափ: «Դա պետք է որպես ուղեցույց հանդիսանա պետական բոլոր լիազոր մարմինների համար»,- ասաց նա, այնուհետեւ անդրադարձավ, այսպես կոչված, արտոնյալ խավին:

«Ես համոզված եմ, որ իշխանափոխություն, թե հեղափոխություն եղավ նաեւ նրա համար, որ ժողովուրդն, իրոք, հոգնել էր զոռբաներից, արտոնյալ դասից եւ իրավամբ, այսօրվա իշխանության վարչապետը, որ երեք տարի առաջ իշխանության եկավ, հայտարարեց՝ վերջ զոռբաներին, ոչ արտոնյալներին: Փաստում եմ, որ այսօր եւս այդ արտոնյալ դաս կոչվածը կա եւ ամեն քայլափոխի մենք տեսնում ենք: Նման ֆորմատով իշխանության գործառույթը դիտում եմ անբարոյական եւ ոչ իրավաչափ: Տեւական շարունակվելու ժամանակ խնդիր է լինելու պետության եւ քաղաքացիների միջեւ: Երկիրը միայն այն ժամանակ կարող է լինել հզոր, քաղաքացին միայն այն ժամանակ կարող է ապրել արժանապատիվ, երբ երկրում դրված խաղի կանոններով ուղղակի բացառվեն զոռբաները եւ արտոնյալները»:

Փաստաբանը հատուկ նշեց, որ իր դիտարկումները ամփոփ հանրայնացնել ցանկացել է այն պատճառով, որ ժողովրդի լեզվով ասած՝ ամեն պար պարել էինք, մնացել էր, որ Երեւանի բանուկ մասը դառնար Սիցիլիա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031