Լրահոս
Օրվա լրահոսը

2 օրում շուրջ 100 արձանագրություն՝ Արարատի մարզում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում

Օգոստոս 12,2021 16:47

Օգոստոսի 10-ին և 11-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Արարատի մարզում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Օգոստոսի 11-ի ուժեղացված ծառայությանը ներգրավված էին նաև ՃՈ ուղեկցող սպայական վաշտի ծառայողները։

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 31 մեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարած՝ 6, վարորդական իրավունքի վկայական չունեցող՝ 8 վարորդ, այդ թվում՝ 4-ը անչափահաս, որոնց տրանսպորտային միջոց վստահած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 29, թաղանթապատված դիմապակիով՝ 9, առանց համարանիշերի՝ 2, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 2, հետախուզման մեջ գտնվող՝ 4 տրանսպորտային միջոց։ Երկօրյա ուժեղացված ծառայության արդյունքում կազմվել է շուրջ 100 արձանագրություն։

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

Հարգելի՛ վարորդներ, խստագույնս պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031