Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթի ենթարկվածը հայտնել էր, թե ինքն ու 3-ամյա տղան Սարուխան գյուղում ընկել են

Օգոստոս 13,2021 12:23
vraert

Օգոստոսի 12-ին, ժամը 16.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 12-ին, ժամը 20.40-ին, Երևանի Չարենցի փողոցում մոպեդը կողաշրջվել է. 28-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 12-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 12-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Հունդաի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Հունդաի էլանտրայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 12-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 34-ամյա քաղաքացի եւ 3-ամյա տղա. 34-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում ընկել են:

Պարզվել է, որ նրանք ժամը 16.00-ի սահմաններում Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի են ենթարկվել, ինչից հետո մեքենան բախվել է հանդիպակաց

ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:

Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 12-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 3-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 28-ամյա վարորդը և 81-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 12-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացի, որը վնասվածքները ստացել է նույն վթարի հետևանքով:

Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 12-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Ողջի գյուղում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031