Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում կայացավ Հովհաննես Շարամբեյանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը. (Ֆոտոշարք)

Օգոստոս 17,2021 20:45

Դիլիջանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ Հովհաննես Շարամբեյանի 95-ամյակին նվիրված՝ «Ավանդականի, արարման ու գույնի նվիրյալը» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Դիլիջանի երկրագիտական թանգարանում ներկայացվեցին արվեստագետի գեղանկարները, լուսանկարները և անձնական իրերը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Շարամբեյանի նախաձեռնությամբ հավաքված Դիլիջանի քաղաքային կենցաղին ու մշակույթին վերաբերող թանգարանային հավաքածուն 1988 թ․-ից գտնվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում, որոնց մի մասն այսօրվա ցուցահանդեսին ներկայացվել է հանրությանը․

«Պատահական չէ, որ արվեստագետի 95 ամյակը նշվում է հենց Դիլիջանում: Չնայած Շարամբեյանը լինելով ծնունդով Երևանից, սակայն Դիլիջանը համարվում էր նրա 2-րդ ծննդավայրը: Այսօրվա ցուցահանդեսին հիմնականում ներկայացվել են արվեստագետի Դիլիջանյան կենցաղին և կոլորիտին վերաբերվող գործերն ու առարկաները»:

Թարվերդյանը նաև անդրադառնալով Դիլիջան քաղաքի վրա արվեստագետի թողած մշակութային կարևոր ազդեցության մասին, նշեց, որ ի տարբերություն եվրոպացիներին մեր ժողովրդի մեջ դեռ չի ձևավորվել այն մշակույթը, երբ տվյալ տարածքը կամ քաղաքը հայտնի անհատով ձևավորի իր բրենդը․

«Երբ աշխարհն ասում է Մոցարտ՝ հասկանում է Զալցբուրգ, կամ ասում է Այվազովսկի և հասկանում է Թեոդոսիա։ Մենք պետք է հասնենք  այն մակարդակին, որ Դիլիջան եկող ցանկացած այցելու Շարամբեյանական ոգին զգա հենց քաղաքի մուտքից սկսած: Դա մեկ բառով կոչվում է անձի հանրահռչակում: Դա, իհարկե,  բավականին բարդ մարկետինգային գործընթաց է, որը պետք է միայն պետական մակարդակով իրականացվի»։

 

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031