Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը արձանագրել է, որ վարչական ակտը կայացվել է օրենքի խախտմամբ

Սեպտեմբեր 09,2021 21:44 Share

Դատարանը բավարարեց Արման Ղալեչյանի հայցն ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի` անվավեր ճանաչելով վերջինիս կողմից կայացված վարչական ակտը:

2020 թվականի հուլիսի 28-ին Արման Ղալեչյանի վագոն-տնակ, որտեղ նա պատրաստվում էր ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, այցելել են 2 հոգի և ներկայացել որպես հարկայինի աշխատակիցներ։ Նրանք հորդորել, ուղղորդել են Ա. Ղալեչյանի հորը միջոցներ ձեռնարկել և գրանցվել որպես անհատ ձեռներեց՝ հետագայում գործունեություն ծավալելու օրինականությունն ապահովելու նպատակով։

Աշխատակիցներից մեկը համոզել է հորը, այնուհետև՝ Ա. Ղալեչյանին, ստորագրել մի  փաստաթղթի տակ, որը, իրենց հավաստմամբ, խախտում գրանցելու մասին  չի եղել, քանի որ, նախ, վերջիններս հավաստիացրել են, որ այդ պահին որևէ ձեռնարկատիրական գործունեություն չեն իրականացրել, այլ վաճառել են իրենց բանջարաբոստանային բարիքները, և պատրաստվել են օրինական գրանցվելուց հետո միայն սկսել աշխատել։  Սակայն, ինչպես պարզվել է, նրանք արձանագրել են, թե իբր իրենք աշխատել են 22.07.2020թ․ մինչև 03.08.2020թ․ և ստացել են ձեռնարկատիրական եկամուտ՝ 112.000 ՀՀ դրամ. փաստացի, Արմեն Ղալեչյանի հայրը, ապա նաև նա, ստորագրել են իրենց կողմից խախտում թույլ տալու մասին ապօրինի և անհիմն կազմված արձանագրություն։

Այնուհետև Ա. Ղալեչյանը ստիպված գնացել և ձեռնարկատիրական գործունեությունը կասեցրել է, քանի որ գնված մրգերը և սեփական հողամասում աճեցման եղանակով արտադրված բանջարեղենն ամբողջությամբ փչացել էին` կորոնավիրուսային համավարակով հիվանդանալու պատճառով։

Կայացված ակտը ամբողջովին անհիմն համարելով` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Ա. Ղալեչյանը դիմել է դատարան` անվավեր ճանաչելու այն․ ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանը և Նուշիկ Տեր-Մովսիսյանը ստանձնել էին նրա իրավունքների պաշտպանությունը։

Մանրամասները՝ այստեղ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930