Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում հետևում են Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության մասին քննարկումներին. Զախարովա

Սեպտեմբեր 09,2021 23:33

Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերաբերյալ քննարկումներին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Քաղաքական հարցերով սկզբունքային տարաձայնությունները, ցավոք, պահպանվում են: Հենց այդ պատճառով էլ այս փուլում առաջնահերթություն ենք համարում բարձագույն մակարդակով 2021թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթների պարտադիր կատարումը»,- ասել է Զախարովան՝ շեշտելով, որ առաջին հերթին դա վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը, մարդասիրական հարցերին և տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը:

Զախարովան հույս է հայտնել, որ այդ քայլերը կօգնեն ստեղծելու պայմաններ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար:

Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահ առաքելության գործունեությանը՝ Զախարովան նշել է, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ խախտումներ չեն գրանցվել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930