Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն՝ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 21,2021 20:45

Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառումն այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբ եւ նվագակցությամբ։ Դասական երաժշտության ներքո ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ներկաներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը։ Ելույթը սկսեց Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության ասմունքով, ապա նշեց, որ անկախ հայրենիքի երեսնամյա պատմությունը դիտարկելիս կտեսնենք հաջողություններ ու անհաջողություններ, հաղթանակներ եւ պարտություններ, արցունքներ ու բերկրանք, ոգեշնչում ե ւ հուսահատություն, հիացմունք ու հիասթափություն, պատերազմներ, հաղթանակ եւ պարտություն։

Նրա խոսքով՝ 2020թ․ պատերազմից հետո ամենամեծ խնդիրն է՝ ձեւակերպել կյանքի եւ ապագայի ուղենիշը․ «Իմ պատկերացրած ձեւակերպումն այսպիսին է։ Պատմությունը ցույց է  տվել եւ ապացուցել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ։ Նույն կերպ եւ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն։ Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի։ Բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը։ Հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն՝ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին։ Հաղթել՝ նշանակում է  հաղթել հուսահատությանը, ճակատագրին, մահվանը։

Իսկ ո՞ւր մնացին նահատակները։ Նրանք ընկան, որ Հայաստանն ապրի, որ Արցախն ապրի։ Քանի ապրում են ՀՀ-ն եւ Արցախը, նրանք կենդանի են»։

Տոնակատարությանը ներկա են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, անվտանգության խորհրդի եւ կառավարության անդամներ, դատական իշխանության ներկայացուցիչներ, պատգամավորներ եւ այլք։

Այսօր զոհվածների ծնողներն ու հարազատները, որոնք դեմ են արտահայտվել «գունագեղ տոնակատարությանը»՝ քայլեցին դեպի Եռաբլուր։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930