Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատական»-ի թեկնածուն տեղամաս էր եկել ընտանիքի անդամների հետ

Հոկտեմբեր 17,2021 14:38

Մեղրու ավագանու ընտրություններում առաջադրված «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանը քվեարկության եկավ ընտանիքի բոլոր անդամների՝ մոր, կնոջ, դստեր եւ թոռների հետ։ Որդին՝ Ենոք Անդրեասյանը վաղ առավոտյան էր քվեարկել․ նա վստահված անձ է եւ շտապում էր իր տեղամասը։ «Պիտի ուշադիր լինեմ, որ խախտումներ չլինեն»,-ասաց Ենոք Անդրեասյանը մեզ հետ ունեցած զրույցում։

Իսկ Խաչատուր Անդրեասյանը քվեարկեց հանուն Մեղրիի նոր ապագայի։ Իսկ առաջին օրակարգային հարցը, բացի անվտանգությունից, լինելու է տարածաշրջանի ոռոգման ջրի հարցի լուծումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն եւս քվեարկեց 35/03 տեղամասում՝ Ագարակի մշակույթի կենտրոնում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031