Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների ավարտին մասնակցության խայտառակ ցածր ցուցանիշ Գյումրու 31/04 ընտրատեղամասում

Հոկտեմբեր 17,2021 19:57

Գյումրու ՏԻՄ ընտրությունների ավարտին մնացել է մի քանի րոպե, այս պահի դրությամբ Գյումրու Անի թաղամասի 11-րդ դպրոցում տեղակայված 31/04 ընտրատեղամասում 1308 ընտրողից ընտրությանը մասնակցել է 272 հոգի, որը հազիվ գերազանցում է 20 տոկոսը։

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց  31/04 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լյովա Սարգսյանը։

Մեր հարցին, թե այս թաղամասը բավականին մեծ է, ամենախիտ բնակեցվածներից է, ինչո՞ւ այսքան ցածր ցուցանիշ, Լյովա Սարգսյանն ասաց․ «Ավելի շատ ընտրողները կիմանան իրենց չմասնակցելու դրդապատճառները,  ընթացել է շատ լավ, սակայն շատ պասիվ է եղել մասնակցությունը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031