Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց հայտնաբերեցին Վարդան Ղուկասյանի որդուն․ նա կալանավորվել է

Նոյեմբեր 27,2021 11:46

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ հայտնաբերվել  է Վարդան Ղուկասյանի` փախուստի մեջ գտնվող որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։

«Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021թ. սեպտեմբերի 17-ից, հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն»,-գրել էր Գոռ Աբրահամյանը։

Թե որտե՞ղ էր թաքնվել Վարդան Ղուկասյանի որդին, որտեղի՞ց նրան գտան ու  կալանավորվեցին, Aravot.am-ին հայտնի դարձավ, որ նրան հայտնաբերել են Գյումրիում, նա թաքնվել էր իրենց ընտանիքին պատկանող ամառանոցում։

Ավելի վաղ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը իր մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Գյումրու նախկին քաղաքապետի և նրա որդու նկատմամբ հարուցված քրգործերից, ասել էր, որ հետախուզման մեջ գտնող Սպարտակ Ղուկասյանն իր տեղեկություններով Հայաստանում է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930