Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ անձից ենք գնում կատարել, որովհետեւ միայն ինքն է հայտ ներկայացրել»․ փոխնախարարի բացատրությունը

Դեկտեմբեր 24,2021 13:54

ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր, ինչպես հայտնել էինք, ՀՀ հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Հակոբ Միհրանյանը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում արձանագրված խախտումները։ Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։ Մասնավորապես, նա նշել է, որ «դաբաղ» հիվանդության համար պատվաստանյութի գնումը կատարվել է մեկ անձից, ինչը պետբյուջեի համար հավելյալ գումար է արժեցել։

Այս առնչությամբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեղադրանք հնչեցրեց, որ նախարարությունը միտումնավոր ուշ է կազմակերպել «դաբաղի» պատվաստանյութի գնումը, ինչը հանգեցրել է մեկ անձից գնում կատարելուն։

Նիստին ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կատարվածն այսպես պարզաբանեց․ «Մենք, որպես մասնագետներ, հասկանալով հարցի լրջությունը` գնումը սկսել ենք կազմակերպել դեռ հունվարից։ Երկու անգամ գնումը չի կայացել՝ բարձր գնի պատճառով։ Առաջին գնման ժամանակ, եթե չեմ սխալվում, ոչ մի մասնակից հայտ չի ներկայացրել։ Դաբաղը խիստ վարակիչ հիվանդություն է։ Պատվաստումը երկու անգամ է արվում։ Եթե ժամանակին պատվաստում չարվեր, շատ ավելի լուրջ, մեծ խնդիր կունենայինք։ Երբ կենդանին արդեն գտնվում է սարում, էլ հնարավոր չի ֆիզիկապես պատվաստել»։

Փոխնախարարի խոսքով՝ գնումների ընթացակարգերը երկար են, եթե համապատասխան միջոցառումները չարվեին՝ անասնահամաճարակային իրավիճակն այսօր երկրում կայուն չէր լինի․ «Մեկ անձից ենք գնում կատարել, որովհետեւ միայն ինքն է հայտ ներկայացրել։ Որպեսզի գնումը շուտ լիներ, մենք նամակներ էինք ուղարկել նաեւ այն ընկերություններին, որոնք նախկինում մասնակցել էին գնումներին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031