Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի անջատումներ թուրքական գործարաններում՝ իրանական գազի արտահանման դադարեցումից հետո

Հունվար 21,2022 22:42

«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին իր ՖԲ էջում գրում է.

Թուրքիան նախազգուշացրել է, որ ստիպված է դադարեցնել էլեկտրոէներգիայի մատակարարումը գործարաններին՝ իրանական գազի արտահանման 10-օրյա դադարեցումից հետո:

ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ թուրքական պետական ​​նավթամուղի շահագործող «Botas» ընկերությունը հայտարարել է, որ կսահմանափակի գազի վաճառքը արդյունաբերական օբյեկտներին և էլեկտրաէներգիայի բարձր հզորության կայաններին, սակայն որևէ բան չի նշել մատակարարումների ծավալի կրճատման մասին:

Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը նախազգուշացրել է, որ գազի մատակարարումների նվազման հետևանքով՝ ձեռնարկություններին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում։

Այս տնտեսական խափանումը նոր հարված է Թուրքիային, որը վերջին ամիսներին առերեսվում է էներգակիրների ներմուծման ծախսերի աճի հետ՝ կապված մեծածախ գների աճի և լիրայի արժեզրկման հետ:

Թուրքիայի կառավարությունն ու կենտրոնական բանկը ստիպված են եղել միլիարդավոր դոլարների վարկ տալ կամ վաճառել «Botas»-ին՝ նրա գնողունակությունը պահպանելու համար։

Իրանը հինգշաբթի օրվանից գազի արտահանումը դադարեցնելը պատճառաբանում է տեխնիկական խնդիրներով:

Թուրքիան ձմռան ամիսներին իրեն անհրաժեշտ գազի շուրջ 10 տոկոսը ներկրում է Իրանից։
«Botas» ընկերության հաղորդմամբ՝ իրանական գազի արտահանման դադարեցումը համընկել է Թուրքիայի բնակչության գազի սպառման ծավալների ավելացման հետ՝ սաստիկ ցուրտ եղանակի պատճառով:

Ըստ Bloomberg լրատվամիջոցի՝ թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ էլեկտրաէներգիայի անջատումները և գազի մատակարարման սահմանափակումները չեն վերաբերում ներքին սպառողներին:

Թուրքիան ներկրում է հեղուկ բնական գազ (LNG)՝ գազի մատակարարման իր աղբյուրները դիվերսիֆիկացնելու և ծախսերը օպտիմալացնելու համար այն ժամանակ, երբ կանխիկի գներն ավելի ցածր են, քան արտահանողների հետ երկարաժամկետ պայմանագրերը, այդ թվում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի:

Աղբյուրը՝ ISNA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31