Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյանը ներկա է գտնվել անօդաչու թռչող սարքերի առաջին աշխատանոցի բացման արարողությանը

Փետրվար 17,2022 20:20

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 17-ին Ստեփանակերտի N3 դպրոցում ներկա է գտնվել անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցի բացման արարողությանը:

Պետական նախարարն իր երախտագիտությունն է հայտնել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը», Արմաթի 500 խմբավարներին ու թիմի անդամներին Արցախում ծրագրի իրագործման համար: Կարևորելով ինժեներական կրթության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ հանրապետությունում առանձին կազմակերպությունների կողմից գործադրվող ջանքերը՝ Արտակ Բեգլարյանը ևս մեկ անգամ շեշտել է բնագավառում պետական աջակցության շարունակականությունը, ինչպես նաև նոր, կենսունակ գաղափարների իրագործման հարցում իր պատրաստակամությունը:

«Առաջիկայում Արցախի այլ դպրոցներում ևս նման աշխատանոցներ կհիմնենք, կառավարությունն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին: Եվ կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով: Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները և՛ առաջադեմ են, և՛ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Այնուհետև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչների և աշակերտների հետ պետական նախարարն առավել հանգամանալից տեղեկացվել է աշխատարանի հնարավորությունների մասին, ոլորտի մասնագետների հետ քննարկել ապագա համատեղ ձեռնարկումների մանրամասները:

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28