Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ 2-րդ եւ 3-րդ նախագահները միմյանց չեն հանդիպում դիմադրության շարժման ժամանակ

Մայիս 05,2022 13:20 Share

«Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մարտական ընկերներ են․ ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել նրանց հարաբերությունները»,-Երեւանի կենտրոնում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նկատառմանը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բողոքի գործողությունների ժամանակ միմյանց չեն հանդիպել այս ընթացքում, ինչ-որ հակասությո՞ւն կա նրանց միջեւ։

«Իրենք անցած մեծ ճանապարհ ունեն, որի մասն անցել է մարտական գործողությունների միջով։ Կարծում եմ՝ դա մեր քննարկման խնդիրը չէ։ Նախագահ Սարգսյանն այցելում է վրանային ավան եւ շփվում ցուցարարների, քաղաքացիների հետ, տեղում տալիս է նաեւ կազմակերպչական հանձնարարականներ հենց այդտեղ ձեւավորված շտաբից։ Այլ համադրումներ կառուցել չեմ կարող»,-հավելեց Հայկ Մամիջանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031