Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևն ու Բլինքենը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

Մայիս 11,2022 23:59

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված հարցեր:

Ըստ Ալիևի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը:

Բլինքենը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանագծմանը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացման գործընթացին:

Իր հերթին Ալիևն ասել է, որ Երևանն ընդունել է Բաքվի առաջարկած հինգ սկզբունքները, և ընդգծել, որ Ադրբեջանի պատրաստ է բանակցություններ սկսել այդ սկզբունքների հիման վրա: Ալիևը նաև ասել է, որ իրենք արդեն որոշել են սահմանազատման  և սահմանագծման հանձնաժողովում ադրբեջանական պատվիրակության կազմը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031