Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընկերներիս ներկայացրի համապարփակ զեկույց Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված խոշտանգումների, ռազմական հանցագործությունների մասին. Թագուհի Թովմասյան

Սեպտեմբեր 29,2022 17:22

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

Սեպտեմբերի 28-ին Խորհրդարանում հանդիպում ունեցա Հաագայի նախկին փոխքաղաքապետ Մարոլայն դե Յոնգի եւ հոլանդական «D66» կուսակցության միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչ Մայես Բոսի հետ։

Խոսեցինք Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների դեմ Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում բնակիչների ամենատարրական՝ կյանքի եւ խաղաղ ապրելու, կրթության իրավունքների ոտնահարման, մինչ օրս Ադրբեջանի կողմից պահվող գերիների, անհետ կորածների մասին։

Անդրադարձ կատարեցի Արցախյան հակամարտությանը եւ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը։

Գործընկերներիս ներկայացրի համապարփակ զեկույց Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված խոշտանգումների, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների եւ ռազմական հանցագործությունների մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930