Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գլխավոր քարտուղարի նամակը՝ Բայրամովին․ «Ինձ պարտավորված եմ զգում ձեր նախարարությունից պահանջել մանրամասն և հստակ տեղեկատվություն Կոնվենցիայի խախտումների վերաբերյալ իրականացված քայլերի մասին»

Հոկտեմբեր 10,2022 23:58

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչիվոնիչ Բուրիչը հոկտեմբերի 10-ին նամակ է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։

Եվրոպայի խորհրդի կայքում կարելի է գտնել այս նամակը, որում ԵԽ գլխավոր քարտուղարը նշում է․ «Սիրելի′ նախարար, շնորհակալություն Ձեր՝ օգոստոսի 23-ի նամակի համար։ Ես շնորհակալ եմ մեր՝ Նյու Յորքում կայացած հանդիպման համար, որը տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի ընդհանուր բանավեճի շրջանակներում, որի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկելու ընդհանուր հետաքրքրության տարբեր հարցեր։ Ինչպես ես նշեցի իմ՝ սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ, ինչպես նաև մեր հանդիպման ժամանակ, ԵԽ անդամ երկրների միջև եղած անհամաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով։ Վերջին շրջանի ուղիղ հանդիպումները ձեր երկրի և ՀՀ բարձրագույն ղեկավարության միջև խոստումնալից են և պետք է շարունակվեն։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցություն տրամադրել հաշտեցման ջանքերում, որոնք իրենց ներդրումն են ունենում խաղաղ կարգավորման հարցում»։

Նամակում Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշում է, որ ԵԽ-ն շարունակում է ՀՀ-ին և Ադրբեջանին քաջալերել, որպեսզի քայլեր ձեռնարկեն լուծելու բոլոր խնդիրները, լարվածությունը, այդ թվում Բայրամովի՝ իր նամակում նշված խնդիրները, խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով։

Կրկին անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ԵԽ գլխավոր քարտուղարը գրում է․ «Ինչ վերաբերում է տագնապալի և ցնցող զեկույցներին, որոնք վերջերս են ստացվել, ես ինձ պարտավորված եմ զգում ձեր  նախարարությունից պահանջել մանրամասն և հստակ տեղեկատվություն այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտումների վերաբերյալ։ Ես հղում եմ կատարում վերջին տեսանյութին, որում պատկերված է սարսափելի բռնություն հայ ռազմագերիների նկատմամբ, ներառյալ արտադատական սպանությունները։ Խնդրում եմ տեղեկացված լինեք, որ Եվրոպայի խորհուրդը այս հարցին հետևելու է շատ մոտիկից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմից տրված մանդատին համաձայն, որպեսզի ապահովի կազմակերպության չափորոշիչները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31