Լրահոս
Օրվա լրահոսը

«Բենտոնիտ» ֆուտբոլային ակումբը՝ Հայաստանի սիրողական ֆուտբոլի Ա լիգայի մասնակից

Նոյեմբեր 18,2022 19:15

Նոյեմբերի 5-ից մեկնարկել է Հայաստանի սիրողական ֆուտբոլի Ա լիգայի նոր` 2022-2023 մրցաշրջանը։ Մրցաշրջանին առաջին անգամ մասնակցում է Տավուշի մարզը ներկայացնող  «Բենտոնիտ» թիմը։  Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց  ֆուտբոլային ակումբի հիմնադիր Վահագն Ալավերդյանը։ «Մեր թիմն ամբողջովին կազմված է Իջևանի տարածաշրջանի մանկապատանեկան թիմերի սաներից։ «Բենտոնիտի» տնային հանդիպումները անցկացվում են Աչաջուր համայնքի մարզադաշտում։ Նշեմ, որ  ակումբը հիմնադրվել է  2019 թ․-ին, ունենք 10 թիմ։

Բավականին լավ արդյունքներ է գրանցում մեր ակումբի կանանց թիմը։ Լիահույս եմ, որ առաջիկա խաղային հանդիպումներում ևս մեր թիմը կունենա հաղթանակներ։ Մեր ակումբի գերնպատակը սեփական կադրերի վրա հիմնված պրոֆեսիոնալ թիմ ստեղծելն է»,- հավելեց Ալավերդյանը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Բենտոնիտ» ֆուտբոլային ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930