Լրահոս
Օրվա լրահոսը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Ռուսաստանում դեսպանի պաշտոնում

Դեկտեմբեր 21,2022 23:33

«Ամերիկայի ձայն». Նա վարժ տիրապետում է ռուսերենի, 2014-2017 թվականներին աշխատել է Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալի պաշտոնում, իսկ վերջին տարիներին ղեկավարել է Հայաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը, որին նախագահ Ջո Բայդենը առաջադրել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում։

Չորեքշաբթի օրը Թրեյսիի թեկնածությունը հաստատվել է ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 93 կողմ 2 դեմ։ Դեմ են քվեարկել հանրապետական սենատորներ Ռենդ Փոլը և Մայք Լին։

Թրեյսին, ով նախքան նշանակումը զբաղեցնում էր Հայաստանում դեսպանի պաշտոնը, կդառնա Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնող առաջին կինը:

«Միացյալ Նահանգներն ունի դեսպանի կարիք, ով կներկայացնի մեզ Մոսկվայում», – ասել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը՝ հիշեցնելով, որ այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի 300-րդ օրն է և կոչ անելով աջակցել Թրեյսիին:

Բայդենը Թրեյսիի առաջադրման մասին հայտարարեց սեպտեմբերին՝ Ջոն Սալիվանի հրաժարականից շաբաթներ անց:

Թրեյսին վարժ տիրապետում է ռուսերենի և 2014-2017 թվականներին աշխատել է որպես Մոսկվայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031