Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ Ալ-Մահմուդին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: Հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնացվել են տուրիզմը, ՏՏ ոլորտը, մշակութային փոխգործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը ողջունում է զարգացող ոլորտներում ներդրումային համագործակցության առաջարկները եւ հավելել, որ դրանց իրականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:Հանդիպմանը քննարկվել են ներդրումների ներգրավման համար իրականացված օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները: Ներդրումային գործակալության տնօրենը գործընկերներին է ներկայացրել առաջիկա ծրագրերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն: Նրա խոսքով Հայաստանը ներդրումային քաղաքականության առումով հուսալի գործընկեր է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության օրակարգի մշակման համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: