Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի րոպեով  երթեւեկության ընդհատվելն ամենեւին չի նշանակում, որ ճանապարհը չեն մաքրել կամ փակ է․ ճանշին ընկերության պատասխանատու (ֆոտոշարք, տեսանյութ)

Փետրվար 08,2023 15:54

Չնայած տեղումներին՝ Սյունիքի մարզի միջպետական բոլոր ճանապարհները փետրվարի 8-ի  կեսօրվա դրությամբ անցանելի են։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասացին Սյունիքի մարզպետարանից։ «Մարզի բոլոր ճանշին ընկերությունները համարյա շուրջօրյա աշխատում են, ունեն անհրաժեշտ տեխնիկա, ավազ-աղ՝ ճանապարհները մշակելու համար»,-տեղեկացրին մեզ։

Սյունիքի 490 կմ երկարությամբ ճանապարհների 374.9 կիլոմետրը մարզային նշանակության են, որոնց սպասարկումն իրականացնում են «Գրին Ռոդ», «Ոսմար», «Կապանի ճանշին», «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունները։

Երեւան-Մեղրի միջպետական Մ2 ավտոճանապարհի Շինուհայրի խաչմերուկ-Տաթեւ-Աղվանի հատվածի ձմեռային սպասարկման ու պահպանման աշխատանքներն իրականացնում է  «Ոսմար» ընկերությունը։ Ճանշին ընկերության սպասարկման պատասխանատու Սարգիս Սարգսյանը մեզ հավաստիացրեց, որ գիշերվանից իրականացնում են մաքրման աշխատանքներ։ «Ընկերության թեժ  գծին էլ են զանգահարում։ Պատասխանում ենք՝ մշակվել են աղ-ավազով, հակադարձում են՝ հա, բայց քիչ եք արել, մի քիչ շատ արեք»,-ասում է Սարգիս Սարգսյանը։ Ճանապարհաշինարարի խոսքով՝ շատի ու քչի հարց չկա, հատուկ պարամետրեր կան, որոնք պահպանվում են։ «Ցանկացած եղանակի վթարներ լինում են, հիմա այս պայմաններում,  մեծ բեռնատարները, եթե ոլորանները չեն կարողանում բարձրանալ, մկրատի նման փակում են ճանապարհը։ Եթե մի քանի րոպե երթեւեկությունն ընդհատվում է, դա ամենեւին չի նշանակում, որ ճանապարհը չեն մաքրել կամ փակ է»,-պարզաբանեց Սարգիս Սարգսյանը։

Ի դեպ, Երեւան-Մեղրի Մ 2 միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում  ձնամաքրման աշխատանքներն ու ճանապարհների անցանելիության վիճակը դիտարկում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու մարզպետարանի այլ պաշտոնյաներ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728