Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով վրաերթի էր ենթարկել իր ուղղությամբ կրակած տղամարդուն

Ապրիլ 19,2023 19:22

Ապրիլի 14-ին՝ կեսգիշերն անց, անհայտ վարորդը «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայով մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 41-ամյա Սարգիս Այրասյանին, որը մահացել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 41-ամյա տղամարդը նույն հասցեում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել էր Ներքին Չարբախի 17-ամյա մի բնակչի ուղղությամբ։

Միջադեպից հետո երիտասարդն իր մեքենայով վրաերթի էր ենթարկել Սարգիս Այրասյանին՝ պատճառելով մահ, ինչից հետո դիմել էր փախուստի: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 18-ին 17-ամյա երիտասարդը ներկայացել է Շենգավիթի քննչական բաժին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 4 պարկուճ և 3 փամփուշտ։ 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Հանցագործության գործիք ատրճանակն առգրավվել է։

Քրեական վարույթը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930