Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի դարպասների մոտ՝ ՀՀ-ում և Արցախում, կանգնած ենք Թուրքիայի սկսած նոր նվաճողական պատերազմի վտանգի առջև. Բուայե

Ապրիլ 24,2023 23:45

«Ա1+». Թող որևէ մեկը մոլորության մեջ չընկնի, Հայաստանում և Արցախում մենք իսկապես կանգնած ենք նոր նվաճողական պատերազմի վտանգի առջև՝ Եվրոպայի դարպասների մոտ, որը սկսել է Թուրքիան։ Կրկին նույն բարբարոսությունը, կրկին նույն հանցագործությունները, կրկին արևմտյան ժողովրդավարությունների նույն պասիվությունը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն:

«Ուզում եմ հարգանքի տուրք մատուցել բոլոր հայերին, որոնք ոգեկոչում են 1915 թվականի ապրիլի 24-ի Ցեղասպանությունը։ Հիշում եմ Հայաստան և Արցախ կատարած իմ ճամփորդությունները, հատկապես 2021 թվականի ապրիլին, երբ փորձում էի կիսել ընտանիքների ցավը»:

Նշենք, որ Բուայեն պաշտոնական այցով գտնվում է Թայվանում և այնտեղ է իր հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930