Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը Wildberries-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարները, «ՀայՓոստի» հետ համագործակցության ոլորտները

Հուլիս 07,2023 16:50 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի ազգային փոստային օպերատորի «ՀայՓոստի» հետ համագործակցության ոլորտները:

Զրույցի ընթացքում Տատյանա Բակալչուկը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում Wildberries էլեկտրոնային առևտրի ցանցի գործունեության ընդլայնման արագ տեմպերը և շեշտել, որ առաջիկայում էլ նախատեսվում են նոր համատեղ ծրագրեր իրականացնել հայ գործարար շրջանակների հետ:

Հանրապետության նախագահը կարևորել է միջազգային էլեկտրոնային առևտրային կազմակերպության և հայ ձեռներեցների արդյունավետ փոխգործակցությունը և շեշտել, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է գրավիչ բիզնես և ներդրումային միջավայր ստեղծելու սկզբունքներ և հանդես է գալիս գործարարներին և արտադրական կազմակերպություններին աջակցելու դիրքերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31