Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ` Համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը կդառնա իրական տոն բոլորի համար»

Հուլիս 28,2023 16:49

Օգոստոսի 5-ին Գյումրիում կայանալիք Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։

Կարևորելով Համահայկական խաղերի նշանակությունն ու բացման արարողությունն առանց թերացումների անցկացումը` մարզպետը նշել է․ «Մեզ համար մեծ պատիվ է, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում, դա շատ պարտավորեցնող է, վստահեցնում եմ, որ այդ իրադարձությանը մոտենում ենք մեծ պատասխանատվությամբ, որպեսզի Շիրակը և Գյումրին հավուր պատշաճի ներկայանան, թե սպորտային առումով, թե միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակով։ Վստահ եմ` ամառային խաղերի բացման արարողությունը կդառնա իրական տոն բոլորի համար»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի անցկացմանն առնչվող կազմակերպչական մի շարք հարցեր։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31