Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին փուլն արդեն ավարտվեց՝ Արցախի ադրբեջանականացումը, իսկ հիմա երկրորդն փուլն է՝ Հայաստանի էրմենիստանացումը. Գագիկ Մինասյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 11,2023 10:37

«Հրապարակի» զրուցակիցն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Գագիկ Մինասյանն է։

Ալիեւը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների համար միջնորդ կարող է լինել Վրաստանը։ Ինչո՞ւ հենց Վրաստանը, Ալիեւն ինչո՞ւ է Վրաստանի հանգամանքը շեշտում։

– Ես կարծում եմ, որ ինքն ունի ակնկալիքներ, որ այն հարթակը, որը ձեւավորվել էր Արեւմուտքում, իր համար այլեւս նպատակահարմար չէ, որովհետեւ այդ հարթակում ինքը հասավ իր մաքսիմալ նպատակին եւ Ղարաբաղի հարցը լուծեց, հիմա նոր հարթակ է պետք, որը չունի հիշողություն, եւ այդ հարթակում ամեն ինչ կսկսեն զրոյական կետից, այսինքն՝ Արցախն Ադրբեջան է, եւ վերջ, իսկ հիմա տեսնենք, թե էլ ինչ կարելի է Հայաստանից պոկել ու տալ Ադրբեջանին։

Հայռուսական հարաբերություններն էլ են դարձել թշնամական, սա, Ձեր կարծիքով, ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար։

– Ես կարծում եմ, որ այդ հարաբերությունները սկսել են փչանալ այս իշխանության հենց առաջին օրվանից՝ 2018 թվականից, եւ հետեւողականորեն այդ աշխատանքը կատարվում է։ Մի կողմից՝ դա նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, իսկ մյուս կողմից՝ այն, ինչ ես արդեն ասացի․ դրա առաջին փուլն արդեն ավարտվեց՝ Արցախի ադրբեջանականացումը, իսկ հիմա երկրորդն փուլն է՝ Հայաստանի էրմենիստանացումը։ Եթե իսկապես մենք մեր բնական դաշնակիցների՝ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատացնենք, ինչն արդեն ակնառու է դառնում, ապա, բնականաբար, մյուս երկու հարեւանների նպատակներն էլ ավելի կհեշտացնենք։ Հատկապես, երբ Հայաստանում իշխանության են թուրք-ադրբեջանական գործակալները։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031