Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք՝ ագրարային համալսարանի հարակից զբոսայգում. կան վիրավորներ. մասնակիցների մեծ մասն անչափահասներ են. Shamshyan.com

Դեկտեմբեր 01,2023 10:38

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին խմբակային վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տերյան փողոցում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք  է տեղի ունեցել և կա վիրավոր:

Մինչ օպերատիվ խումբը կհասներ դեպքի վայր՝ Երևանի Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը մեկնում է նաև հիվանդանոց, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում, իսկ մինչ այդ հայտնել են, որ վնասվածքները ստացել են Տերյան փողոցում՝ վայր ընկնելու հետևանքով. վիրավորները Երևանի բնակիչներ 21-ամյա Հենրիկ Մ.-ն է և 16-ամյա Նորիկ Վ.-ն են:

Պարզվել է, որ ժամը 13:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ Հենրիկ Մ.-ն իր համակուրսեցիներ՝ Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Գոռ Գ.-ի, Երևանի բնակիչներ 19-ամյա Հովհաննես Զ.-ի, 20-ամյա  Էդգար Թ.-ի, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա  Ռաֆիկ Ս.-ի, Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Մնացական Հ.-ի, Երևանի բնակիչներ 19-ամյա Սարգիս Ս.-ի, 21-ամյա Արտյոմ Մ.-ի, 19-ամյա Ռաֆայել Պ.-ի հետ Տերյան փողոցի 5 հասցեի դիմացի այգում հանդիպել են Երևանի բնակիչ 16-ամյա Նորիկ Վ.-ի և վերջինիս ընկերներ՝ Երևանի բնակիչներ՝ 15-ամյա Անդրանիկ Ա.-ի, 15-ամյա Սամվել Հ.-ի, 15-ամյա Մելիք Հ.-ի, 15-ամյա Հայկ Մ.-ի, 15-ամյա Գառնիկ Հ.-ի , 15-ամյա  Ռաֆիկ Բ.-ի, 15-ամյա Վահե Դ.-ի , 15-ամյա Գագիկ Ե.-ի հետ, որի ժամանակ վիճաբանություն է առաջացել ու Հենրիկ Մ.-ն իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Նորիկ Վ.-ին, իսկ վերջինիս ընկերները քարերով հարվածել են Հենրիկ Մ.-ին և վերջինիս ընկերներին, այնուհետև փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ ընթացքում հնչեցնելով հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ապա տեսնելով դեպքի վայրին մոտեցող ոստիկանական ավտոմեքենաները՝ դիմել են փախուստի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031