Լրահոս
Օրվա լրահոսը

8,6 միլիոն դոլար արժողությամբ մեր նոր ծրագիրը կբարելավի Հայաստանի կարողությունները վերականգնվող էներգիայի հասանելիության և ինտեգրման հարցում»․ ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար

Ապրիլ 05,2024 23:50

«Մենք կենտրոնացած ենք նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության կառուցման վրա։ 8,6 միլիոն դոլար արժողությամբ մեր նոր ծրագիրը կբարելավի Հայաստանի կարողությունները վերականգնվող էներգիայի հասանելիության և ինտեգրման հարցում»,- Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄքՔիի հետ ճեպազրույցի ժամանակ  հայտնեց ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄքՔիին։

Նրա հավաստմամբ՝ Հայաստանին կտրամադրվի համակարգված արձագանք մատակարարման խափանումների դեպքում՝ միաժամանակ բարելավելով էներգաարդյունավետությունը: Այս ֆինանսավորումը նաև կուժեղացնի Հայաստանի կարողությունը՝ ավելի լավ կառավարելու երկրի էներգետիկ ենթակառուցվածքի կիբերանվտանգության կարևորագույն խոցելիությունները։ Էրին ՄքՔիին նաև հայտնեց՝ ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կօգնի կայունացնել Հայաստանի պարենային անվտանգությունը՝ աջակցելով հայ ֆերմերների հացահատիկի արտադրության և պահեստավորման կարողությունների մեծացմանն ուղղված ջանքերին՝ հայտնելով նաև առաջիկա 6 միլիոն դոլար արժողությամբ պարենային անվտանգության ծրագրի մասին։ Նաև հավելեց՝ շարունակելու են աջակցել անհրաժեշտ բարեփոխումներին և ՀՀ կառավարության հզորացմանը․ «Բայց ամենակարևորը՝ մենք կենտրոնացած ենք որպես առաջնահերթություն Հայաստանի ժողովրդին մարդկային արժանապատվությանն աջակցելու վրա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930