«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը պատիվ ունեցավ հյուրընկալելու Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ 2003թ. իր կողմից հիմնադրված HART /Humanitarian Aid Relief Trust/ հիմնադրամի տնօրինությանը: Վերջին շրջանում ԹԿՀ եւ HART-ը համագործակցում են՝ իրականացնելով մարդասիրական ծրագրեր տեղահանված արցախցիների համար:

Հյուրերը շրջայց կատարեցին «Արցախն ապրում է» խորագրով ցուցահանդեսի շրջանակում ներկայացված տաղավարներով՝ ծանոթանալով Հադրութի ստեղծագործական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներին եւ Զոհրաբ Ըռքոյանի՝ Արցախի պատմամշակութային հուշարձանների լուսանկարներին:
«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանն ողջյունելով ներկաներին՝ երախտագիտություն հայտնեց բարոնուհուն Արցախին մշտապես սատարելու համար։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ԹԿՀ գործունեությունը կրթության, մշակութային, սոցիալական ոլորտներում, մասնավորապես սեպտեմբերի 19-ից հետո Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված արցախցի ընտանիքներին օժանդակելու ծրագրերը:
«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանն և հոգաբարձուների խորհրդի անդամ Բագրատ Նազարյանն հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ Քերոլայն Քոքսին հանձնեցին կենտրոնի հուշամեդալն ու պատվոգիրը՝ ի գնահատումն Հայաստանին և Արցախին մատուցած իր երկարամյա գովարժան ծառայությունների։
Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը բարոնուհի Քերոլայն Քոքսին հանձնեց ՀԹՄՄ պատվո-հուշատախտակ՝ հայ ժողովրդի հարգարժան և անսասան աջակցին՝ խորին երախտագիտությամբ և հիացմունքով։
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար Քերոլայն Քոքսը նշեց,- «Մենք պետք շնորհակալություն հայտնենք Հայաստանի, Արցախի ժողովրդին, որն աշխարհի մնացած մասի համար պահել է հավատի ու ազատության առաջնագիծը»:
« Թեքեյան կենտրոն» հիմնադրամը համագործակցում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսի՝ մարդասիրական հիմնադրամի /HART/ հետ եւ իրականացնում սոցիալական ծրագրեր՝ օժանդակելու Արցախից տեղահանված ընտանիքներին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև բրիտանական «Հարթ» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերին:
« Թեքեյան կենտրոն» հիմնադրամը համագործակցում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսի՝ մարդասիրական հիմնադրամի /HART/ հետ եւ իրականացնում սոցիալական ծրագրեր՝ օժանդակելու Արցախից տեղահանված ընտանիքներին:
«Թեքեյան կենտրոն» հիմնադրամ






















































