Լրահոս
Օրվա լրահոսը

Քերոլայն Քոքս. Պետք շնորհակալություն հայտնենք Հայաստանի, Արցախի ժողովրդին, որն աշխարհի մնացած մասի համար պահել է հավատի ու ազատության առաջնագիծը

Ապրիլ 10,2024 17:39

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը պատիվ ունեցավ հյուրընկալելու Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ 2003թ. իր կողմից հիմնադրված HART /Humanitarian Aid Relief Trust/ հիմնադրամի տնօրինությանը: Վերջին շրջանում ԹԿՀ եւ HART-ը համագործակցում են՝ իրականացնելով մարդասիրական ծրագրեր տեղահանված արցախցիների համար:

Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնի հիմնադիր տնօրեն Վարդան Թադեւոսյանը, Թեքեյան միության հոգաբարձուների խորհրդի անդամ Բագրատ Նազարյանը, լոնդոնահայ բարերար Թոնի Քահվեն, արևելագետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը․․․ Մասնակիցները տեսակետներ փոխանակեցին Հայաստանում և տարածաշրջանում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

Հյուրերը շրջայց կատարեցին «Արցախն ապրում է» խորագրով ցուցահանդեսի շրջանակում ներկայացված տաղավարներով՝ ծանոթանալով Հադրութի ստեղծագործական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներին եւ Զոհրաբ Ըռքոյանի՝ Արցախի պատմամշակութային հուշարձանների լուսանկարներին:

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանն ողջյունելով ներկաներին՝ երախտագիտություն հայտնեց բարոնուհուն Արցախին մշտապես սատարելու համար։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ԹԿՀ գործունեությունը կրթության, մշակութային, սոցիալական ոլորտներում, մասնավորապես սեպտեմբերի 19-ից հետո Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված արցախցի ընտանիքներին օժանդակելու ծրագրերը:

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանն և հոգաբարձուների խորհրդի անդամ Բագրատ Նազարյանն հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ Քերոլայն Քոքսին հանձնեցին կենտրոնի հուշամեդալն ու պատվոգիրը՝ ի գնահատումն Հայաստանին և Արցախին մատուցած իր երկարամյա գովարժան ծառայությունների։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը բարոնուհի Քերոլայն Քոքսին հանձնեց ՀԹՄՄ պատվո-հուշատախտակ՝ հայ ժողովրդի հարգարժան և անսասան աջակցին՝ խորին երախտագիտությամբ և հիացմունքով։

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար Քերոլայն Քոքսը նշեց,- «Մենք պետք շնորհակալություն հայտնենք Հայաստանի, Արցախի ժողովրդին, որն աշխարհի մնացած մասի համար պահել է հավատի ու ազատության առաջնագիծը»:

« Թեքեյան կենտրոն» հիմնադրամը համագործակցում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսի՝ մարդասիրական հիմնադրամի /HART/ հետ եւ իրականացնում սոցիալական ծրագրեր՝ օժանդակելու Արցախից տեղահանված ընտանիքներին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև բրիտանական «Հարթ» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերին:

« Թեքեյան կենտրոն» հիմնադրամը համագործակցում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսի՝ մարդասիրական հիմնադրամի /HART/ հետ եւ իրականացնում սոցիալական ծրագրեր՝ օժանդակելու Արցախից տեղահանված ընտանիքներին:

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930