«Ազատություն». Միացյալ Նահանգները և Ուկրաինան ստորագրել են հազվագյուտ հանածոների շուրջ համաձայնագիրը:
Համաձայնագիրը նախատեսում է Վերակառուցման ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամի ստեղծում, որը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, թույլ կտա երկու երկրներին «համագործակցել և ներդրումներ կատարել միասին, որպեսզի մեր ընդհանուր ակտիվները, տաղանդներն ու հնարավորությունները կարողանան արագացնել Ուկրաինայի տնտեսության վերականգնումը»:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ համաձայնագիրը «հստակորեն ազդարարում է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը հիմնված է երկարաժամկետ հեռանկարում ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինայի ստեղծման վրա»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: