Ֆասթ բանկի հաճախորդները ս․թ․ մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, ձեռք բերելով Mastercard World պրեմիում դասի քարտ, և մինչև հաջորդ ամսվա ավարտը 100,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթով անկանխիկ գործարք կատարելու դեպքում, կստանան 12,000 ՀՀ դրամին համարժեք քեշբեք։ Առաջարկը գործում է միայն նոր պատվիրված քարտերի դեպքում։
Ֆասթ բանկի Mastercard World քարտերը լայն հնարավորություններ են ընձեռում քարտապաններին ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Քարտապանների տրամադրության տակ է գտնվում միջազգային անձնական օգնականի` Concierge-ի ծառայությունը 24/7 ռեժիմով։ Քարտապանները հնարավորություն ունեն տարեկան 6 անգամ մուտք գործել ավելի քան 1200 Lounge Key բիզնես սրահներ, օգտվել Եվրոպայի ավելի քան 100 օդանավակայանների Fast Track՝ հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը։ Ֆասթ բանկի թողարկած Mastercard World-ի բոլոր առավելություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Հավելենք նաև, որ Ֆասթ բանկի բոլոր ԱկնՔարտերն ապահովում են տարեկան մինչև 5% տոկոս եկամտաբերություն դրական մնացորդի դեպքում՝ նպաստելով քարտապանի խնայողությունների ավելացմանը:
Ֆասթ բանկի ԱկնՔարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես Բանկի մասնաճյուղերից, որոնք գործում են 24/7 աշխատանքային գրաֆիկով, այնպես էլ պատվիրել Ֆասթ բանկի հավելվածով և ստանալ անվճար առաքմամբ։
Կարդացեք նաև
Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է՝ ներկայացված Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։
Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։