«Աշխարհում տառապանքներ պատճառում են ոչ միայն չարիք գործող վատ մարդիկ, այլեւ լռություն պահպանող անտարբերները: Եվ այսօրվա իրականության մասին լռելը համարժեք է հանցակցության»,- ՀՀԿ 18-րդ համագումարի ժամանակ խոսքն այսպես սկսեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մենք ներընդդիմադիր համերաշխության կողմնակիցներ ենք, ընդդիմության եւ հասարակության առողջ հատվածում ունենք բազմաթիվ ընկերներ եւ գործընկերներ, սակայն, ըստ իս չի կարելի հարգել հարաբերություններն ավելին, քան երկրի համար կարեւոր ճշմարտությունները: Այդպիսի ճշմարտություններ մենք բարձրաձայնել ենք եւ բարձրաձայնելու ենք՝ անկախ նրանից, դա ում դուր կգա կամ չի գա:
Խոսելով մեր նախաձեռնած իմպիչմենտի գործընթացի մասին՝ չեմ կարող չշեշտել նաեւ հետեւյալը. որպես կանոն քաղաքական շրջանակները պետք է լուծումներ առաջարկեն պրոբլեմների առկայության դեպքում, բայց ունեմ կայուն տպավորություն, որ մեր որոշ գործընկերներ ոչ թե լուծումներ են առաջարկում պրոբլեմների համար, այլ պրոբլեմներ՝ լուծումների համար, ինչը մի քիչ անհասկանալի էր»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Ապա հիշեցրեց ճապոնական մի ասացվածք իմպիչմենտի առիթով. «Ճապոնացիներն ասում են՝ կյանքում քո թուրը քեզ մեկ անգամ կարող է պետք գալ, բայց եթե դրա կարիքն ունենաս եւ ուզենաս թրից օգտվել, պարտավոր ես ամբողջ կյանքում այդ թուրը հետդ ման տալ: Կարծում եմ՝ իմպիչմենտը դրա նման մի բան է»:
Կարդացեք նաև
Համագումարն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































