Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Իրանի հակահարվածը

Հունիս 22,2025 16:30

Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իր երեք միջուկային օբյեկտներին հասցված հարվածների, Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակեց իր «Խայբեր-Շական» բազմագլխիկ բալիստիկ հրթիռը։ Առաջին անգամ։ Խոցվել են Բեն Գուրիոնի օդանավակայանը, կենսաբանական հետազոտությունների կենտրոնը և Իսրայելում գտնվող այլընտրանքային հրամանատարական և վերահսկողական կենտրոնները։

Թել Ավիվն այսօր առավոտյան ընդգծել է, որ սա տարածաշրջանային լարվածության սրման սկզբից ի վեր Իրանի կողմից իրականացված ամենամեծ հարձակումն էր։

Հրեական պետության կողմից գրանցվել են երկու առանձին հարձակումներ. առաջինը՝ ժամը 7:00-ից կարճ ժամանակ անց, երկրորդը՝ մի փոքր ավելի ուշ, հիմնականում թիրախավորելով երկրի հյուսիսը և կենտրոնը: Իսրայելական իշխանությունները հաստատել են պայթյունի տասը վայր, այդ թվում՝ Հայֆայում, որտեղ պայթյունը տեղի է ունեցել առանց որևէ նախազգուշացման ազդանշանի ակտիվացման:

Իրանն, իր հերթին, հայտարարում է, որ դեռևս չի օգտագործել իր հարվածային հնարավորությունները ամբողջությամբ…

Հարց. Արդյո՞ք ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողություն հաստատել ամբողջ պաղեստինա-իսրայելական տարածքի նկատմամբ՝ Իրանին դրդելով «մաքրել» Իսրայելը, ինչպես Իսրայելն է «մաքրում» Ղազան:

Աննա ԱԶՆԱՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30