Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Իշխանության մտածած «մասկի շոուն» տապալվեց: Քննչականի մոտ հավաքված մեր հայրենակիցները ծափերով ու բացականչություններով ճանապարհեցին Արթուր Սարգսյանին. Գեղամ Մանուկյան

Հուլիս 08,2025 21:50

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Քննչական կոմիտեի դիմաց շուրջ հինգ ժամ սպասելուց հետո միայն մեր գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին քննիչները հրավիրեցին ներս՝ մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոցի հարցով դատարան դիմելու համար:

Հատկանշական է, որ գլխավոր դատախազը Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցի քննությունը հրատապ էր համարում, սակայն ժամեր շարունակ որևէ քննչական գործողություն չէր իրականացվում:

Իսկ իրականում իշխանության մտածած «մասկի շոուն» տապալվեց:

Քննչականի մոտ հավաքված մեր հայրենակիցները ծափերով ու բացականչություններով ճանապարհեցին Արթուր Սարգսյանին: Նա խուսափող և նահանջողը չէ:

Ազատություն բոլոր քաղբանտարկյաներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031