Լրահոս
Մեկ բրոնզե մեդալ
Օրվա լրահոսը

Կենտրոնի մասնագետները ՀՀ-ում դեռ Խորհրդային տարիներից օգտագործվող ծխի տվիչներից առանձնացնում են ռադիոակտիվ աղբյուրները, տեղափոխում համապաստասխան պահեստարան

Հուլիս 31,2025 16:22

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը, համագործակցելով Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում ՓԲԸ-ի հետ, իրականացնում է ծխի հին տվիչներից (ծխի դետեկտորներ) ռադիոակտիվ աղբյուրների հեռացման և վնասազերծման աշխատանքներ՝ դրանց երկարաժամկետ և անվտանգ պահպանման նպատակով։

Խորհրդային տարիներին Հայաստանում լայնորեն կիրառվել են ծխի դետեկտորներ (տվիչներ), որոնք պարունակել են ռադիոակտիվ նյութեր։

Վերջին տարիներին, մի շարք միջազգային աջակցության ծրագրերի շրջանակում, Կենտրոնը Հայաստանյան բազմաթիվ կազմակերպությունների տարածքներից հայտնաբերել ու դուրս է բերել այսպիսի սարքեր։ Դրանք տեղափոխվել են «Ռադոն» ռադիոակտիվ թափոնների վնասազերծում ՓԲԸ-ի համապատասխան պահեստարան։

Կենտրոնի մասնագետները նմանատիպ ծխի տվիչներից առանձնացնում են ռադիոակտիվ աղբյուրները։ Այնուհետ դրանք տեղադրվում են համապատասխան տարաներում՝ ապահովելու դրանց երկարաժամկետ անվտանգ պահպանությունը։

Եթե Ձեր կազմակերպության տարածքում դեռ առկա են հին տիպի ծխի տվիչներ, խնդրում ենք կապ հաստատել Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոնի հետ. հեռ. 010541719:

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031