Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ազատել նրան վախից, վախի սինդրոմից: Մեղք է նա, մեղք ենք մենք, մեր հայրենի՛քը. Հակոբ Ավետիքյան. «Ազգ»

Մարտ 20,2026 09:30 Share

Փաշազադեն ասում է ճնշիր, փակի՛ր Եկեղեցին, եւ ինքը վախվորած՝ ճնշում, փակում, արգելափակում է եկեղեցականներին:

Էրդողանն ասում է՝ մոռացի՛ր Ցեղասպանությունը. Արեւմտահայաստանն ու Կիլիկիան, եւ ինքը սարսափած՝ մոռանում եւ փորձում է մոռացնել տալ:

Ալիեւն ասում է՝ ջնջի՛ր Անկախությանդ հռչակագիրը եւ ճանապարհ տո՛ւր զինվորներիս, եւ ինքը այլայլված՝ կատարում է հրահանգները ավելիով՝ նոր սահմանադրություն է գրել տալիս, նորանոր տարածքներ զիջում:

Վախեցած է մեր վարչապետը: Պետք է հասկանալ նրան:

Այլապես ինչո՞վ բացատրենք նրա գործած վերջին գաֆը՝ պաշտոնազրկումը Մեծ եղեռնի հուշարձանի տնօրեն Էդիտա Գզոյանի, որն ընդամենը գիրք էր նվիրել ԱՄՆ փոխնախագահին, Արցախի մասին աշխատություն:

Ինչպե՞ս ազատել նրան վախից, վախի սինդրոմից: Մեղք է նա, մեղք ենք մենք, մեր հայրենի՛քը:

Մեր պապերն ու տատիկները սովորություն ունեին վախից տառապողներին տանել եկեղեցի, անմեղ գառ մորթել ու մատաղ անել եւ քահանային խնդրել չարխափան աղոթքով կտրել ենթակայի վախը:

Մեր վախկոտը կգնա՞ եկեղեցի՝ մատաղօրհնության:

Չգիտեմ:

 

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031