Երևանի և Մոսկվայի միջև ներկայում ձևավորվել են գործընկերային հարաբերություններ, Հայաստանը դադարել է լինել Ռուսաստանի կրտսեր եղբայրը, RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Հիմա բոլորովին այլ հարաբերություններ են Ռուսաստանի հետ՝ իրապես գործընկերային հարաբերություններ… Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ոչ թե այնպես է, ինչպես մեծ և փոքր եղբայրների միջև, այլ ուղղակի գործընկերային հարաբերություններ են: Դրան մենք հասել ենք վերջին 4 տարիներին իրականում։ Երևանում ցանկանում են, որ ռուս գործընկերները հաշվի առնեն ՀՀ իշխանությունների ինքնուրույն որոշումները», – հայտարարել է Խաչատուրյանը։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու խնդրին` Խաչատրյանի նշել է, որ Հայաստանն ունի դիվերսիֆիկացված տնտեսություն, և «մենք ոչինչ չենք խախտում»։