Լրահոս
Օրվա լրահոսը

«Էականորեն, շեշտակի շատացել են բողոքները էլեկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ». Դավիթ Ղազինյան

Հունվար 08,2026 20:59

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր ասաց. «Երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկերը, այն տարածքները, որտեղ հնարավոր է լարվածության ավելացում, և կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել։

Հաշվի առնելով, որ 2025 թվականի հուլիսի 21-ից ՀԷՑ-ը այլևս գտնվում է փոքրիկ խմբակի կառավարման ներքո՝ նրանք ոչ միայն չեն կարողացել կառավարել ռիսկերը, այլև ստեղծել են նոր ռիսկեր, ինչը բոլորը զգացին իրենց տներում, առավել ևս այն մարդիկ, ովքեր շատ երկար, տևական ժամանակ չեն ունեցել հոսանք։

Դա, բնականաբար, նշանակում է ոչ միայն նյութական, այլև հոգեբանական վնասներ, իսկ դա էլ նշանակում է, որ փոքրիկ խմբակը մտել է ձեր գրպանները և բնակարանները։

Էլ չեմ ասում նրա մասին, որ կառավարման վերցնելուց հետո էականորեն, շեշտակի շատացել են բողոքները էլեկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031