Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կտեսնենք՝ վկայի հե՞տ գործ ունենք, թե՞ մարդու, որին պետությունն անհանգստացրել է իր քաղաքական հետապնդումը մի քիչ փաստաթղթավորելու համար»․ Մելիքյան

Հունվար 29,2026 20:20

«Նարեկ Սամսոնյանի մոտ հենաշարժողական խնդիր է առաջացել»,– այսօր «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով քննվող դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Անդրադառնալով այսօր այս գործով միակ վկայի հարցաքննությանը՝ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ բավականին հետաքրքիր հարցաքննություն էր, որը կշարունակվի նաև հաջորդ դատական նիստին․ «Մենք կտեսնենք՝ վկայի հե՞տ գործ ունենք, թե՞ մարդու, որին պետությունն անհանգստացրել է իր քաղաքական հետապնդումը մի քիչ փաստաթղթավորելու համար»։

Մելիքյանը չցանկացավ մեկնաբանել վկայի այսօրվա հարցաքննությունը, որը, ի դեպ, կցկտուր էր։ Վկան հայտնել է, որ վիճարկվող հաղորդման բովանդակությանը ծանոթ չէ, հայհոյանքներ չի լսել։

Անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի՝ հենասայլակով դատարան գալուն և ձեռք բերած հենաշարժողական խնդիրներին՝ Մելիքյանն ասաց․

«Առաջիկայում անցկացվելիք հետազոտությունները հստակ ցույց կտան՝ այդ ամենը երկու շաբաթից ավելի շարունակվող հացադուլի՞ հետևանքով էր, թե՞ կալանքի՝ ընդհանրապես հաշվի առնելով կալանավայրի պայմանները։ Ես համարում եմ՝ այս ամենը կալանքի հետևանք է։ Հացադուլն էլ է կալանքի հետևանք»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031