«Ես մարդկանց հետ շփվում եմ ուղիղ եթերում, ո՞վ է զրկված ուղիղ եթերից։ Պրոբացիան պաշտոնապես հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը կարող է մտնել ուղիղ եթեր, թող մտնի ուղիղ եթեր, ասի՝ ինչ է ասում»,- այսօրվա ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մի հատ էլ ուժեղի ու թույլի հարց են բարձրացնում՝ մի հատ հասկանանք՝ իրենք էդ ինչո՞վ են ուժեղ, մենք ինչո՞վ ենք թույլ։ Եթե կարան էդ օլիգարխները 30 անգամ ձգվեն, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն, ես չեմ կարա 30 անգամ ձգվեմ, բայց ես կարամ 100 կմ հեծանիվ քշեմ։ Իրենք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ։ Ուրիշ ինչի՞ց են ուժեղ, ինտելեկտի՞ց։ Թող մտնեն ուղիղ եթեր, իրենց ինտելեկտը ցույց տան, թող իրենց բառապաշարը ցույց տան։ Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են՝ եւ վերլուծական մտքով, եւ բառապաշարով։ Ես կարծում եմ՝ դա շատ հեշտ է ապացուցել։ Իրենք ուժեղ են իրենց աշխատած փողերով, իրենք իրենց փողերն աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով, իրենք թույլ են, որպես բիզնեսմեն՝ իրենք թույլիկ են։ Եվ իրենք հիմա հասկացել են, որ տնտեսական դաշտը հավասարվել է, իրենք հայտնվելու են եւ շարունակաբար հայտնվել են այն կարգավիճակում, ինչ կարգավիճակի արժանի են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նշենք, որ Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը տեղեկացրել էր՝ դատարանին խնդրել է, որ ուղիղ արձանագրի Սամվել Կարապետյանի տեսաուղերձների հրապարակման կամ ֆեյսբուքյան ուղիղ եթերի թույլատրելիությունը: «Դատարանի դիրքորոշումից հետեւում է, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, որ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա, ուղիղ ստում էին»,- ասել էր փաստաբանը։
Ճեպազրույցից հետո իր սոցիալական հարթակներում Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձավ այս թեմային:
Ճեպազրույցի ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































